Պատգամավոր. Շիրակում բրուցելոզը դուրս է եկել վերահսկողությունից![]() 9 հունիսի 2025 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա նշել է, որ Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում վարակված անասուններ կան, իսկ մարդիկ՝ առանց իրազեկման և պաշտպանության։ «Միևնույն ժամանակ՝ պետական կառույցները լուռ են։ Ոչ վերահսկողություն կա, ոչ լուրջ փոխհատուցում, ոչ պատասխանատվություն։ Այս իրավիճակն այլևս ոչ թե մասնագիտական բացթողում է, այլ իշխանությունների հանցավոր անփութություն։ ֊Գյուղացին կորցնում է ապրուստի աղբյուրը՝ առանց պետական աջակցության։ ֊ Հիվանդությունը շարունակվում է տարածվել։ ֊ Համապատասխան պետական մարմինների կողմից ոչ մի լուրջ գործողություն։ Ես պահանջում եմ․ Շտապ արձագանք՝ պետական կառույցների կողմից։ Համապարփակ ստուգումներ Շիրակի մարզում։ Արդար փոխհատուցում՝ ֆերմերներին հասցված վնասի դիմաց։ Իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար։ Պետությունը պարտավոր է գործել, ոչ թե սպասել, մինչ համաճարակը կհասնի մարզի մյուս համայնքներ»,–գրել է նա։ Պատգամավորը հայտնել է, որ այցելել է Աշոցք համայնքի Մուսայելյան գյուղ, որտեղ անձամբ ծանոթացել է իրավիճակին։ Նրա փոխանցմամբ՝ այստեղ ևս գյուղացիներն ստիպված են գործել միայնակ՝ առանց պետության որևէ զգալի աջակցության։ «Շիրակում բրուցելոզը ոչ թե պարզապես վարակ է՝ այլ պետական բացթողումների հետևանքով խորացող համակարգային ճգնաժամ»,–գրել է նա։ Ավելի վաղ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգել էր, որ Սևանի Չկալովկա գյուղում արձանագրվել է բրուցելյոզի բռնկում։ Բրուցելլյոզը (հայտնի է նաև որպես Բրուցելլյոզ կամ Մալթայի տենդ) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Brucella տեսակի բակտերիաներով։ Այն փոխանցվում է մարդկանց հիմնականում վարակված կենդանիներից կամ նրանց արտադրանքներից (կաթ, միս), ինչպես նաև ուղիղ շփման միջոցով՝ վարակված կենդանու հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |