Աղեկյանն ազատ է արձակվել. Նա նշել է, որ իր բերանը չեն կարող փակել

Աղեկյանն ազատ է արձակվել. Նա նշել է, որ իր բերանը չեն կարող փակել

PanARMENIAN.Net - Լրագրող Լիլիթ Աղեկյանը, մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո, ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից։

Նա շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին, գրում է «Փաստինֆոն»։

«Ես լռեցի մեկ ամիս, իմ փոխարեն ինձ աջակցողները խոսեցին։ Իմ բերանը չեն կարող փակել, արդարությունը մեկն է»,- նշել է նա։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՔԿ–ում Աղեկյանի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Նշվել է, որ 2025–ի ապրիլի 18-ին կայացած դատական նիստի ժամանակ և դրանից հետո՝ «Լիլիթ Աղեկյանը դրսևորել է անհարգալից վերաբերմունք դատարանի դատավորի նկատմամբ՝ նրան վիրավորելով, այդ թվում դատարանի դահլիճում և վարչական շենքի միջանցքներում»։

Լրագրող Լիլիթ Աղեկյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին՝ խնդրել է ողջամիտ ժամկետում քննել Աղեկյանի խափանման միջոցի հարցը:Ավելի վաղ Փոստանջյանը հայտարարել է, որ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, իրեն՝ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---