Կրակոցներ Արզնիում. Ձերբակալել է 8 անձ, այդ թվում՝ համայնքապետը

Կրակոցներ Արզնիում. Ձերբակալել է 8 անձ, այդ թվում՝ համայնքապետը

PanARMENIAN.Net - Արզնիում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն։

Դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային վարչությունում քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---