Մուրադյան․ Հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել![]() 9 հունիսի 2025 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հորդորել է ուշադրություն դարձնել պաղպաղակի պահպանման պայմաններին, նշելով, որ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել: Նա ընդգծել է, որ պաղպաղակը, որպես սառեցված կաթնամթերք, հատկապես ամռան ամիսներին նախընտրելի ուտեստ է շատերի համար, սակայն, ինչպես ցանկացած սննդամթերք, այն ունի թե՛ դրական կողմեր, թե՛ հնարավոր վնասներ՝ կախված կազմից, օգտագործման հաճախականությունից ու չափից։ Ըստ մասնագետի՝ պաղպաղակն ունի մի շարք օգտակար հատկություններ՝
Միաժամանակ նա նախազգուշացրել է հնարավոր վտանգների մասին՝
Մուրադյանը ներկայացրել է նաև օգտակար խորհուրդներ՝ վնասներից խուսափելու համար․
«Պաղպաղակը ճիշտ պահպանելու համար խորհուրդ է տրվում՝
Փչացած պաղպաղակի հիմնական նշաններն են՝ . Սառույցի բյուրեղներ ամբողջ մակերեսին, . Տարօրինակ հոտ կամ համ, . Ջրալի, հատիկավոր կամ անհարթ կառուցվածք, . Փոխված գույն։ Թունավորման դեպքում խորհուրդ է տրվում՝ •Օգտագործել բավարար քանակությամբ հեղուկներ՝ ջուր կամ աղային լուծույթներ, •Հանգիստ դիրքով պառկել, •Մի քանի ժամ խուսափել ծանր սննդից, •Երկարատև կամ ուժեղ ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես՝ երեխաների և հղի կանանց դեպքում»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |