Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «շրջանակային համաձայնություն է»

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունը մեծ պատմական հեղաշրջում էր, բայց եւ այնպես դա «շրջանակային համաձայնություն է» համարվում եւ այդ կապակցությամբ հարց է ծագում. ո՞րոնք են Թուրքիայի շահերն ու մտադրությունները: Այդ մասին The Boston Globe-ում գրում է Կոլումբիական համալսարանի Ատլանտյան խորհրդի անդամ, փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը: «Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ Թուրքիան ի օժանդակություն Ադրբեջանի փակեց Հայաստանի հետ սահմանը եի խզեց դիվանագիտական հարաբերությունները: Դրա հետ մեկտեղ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը արդեն երկար տարիներ շարունակվում է Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով»,- գրում է Ֆիլիպսը:



Նրա խոսքով, ապրիլի 7-ին Ստամբուլում թուրքական ղեկավարության հետ կայացած հանդիպումից հետո Օբաման հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նախապայման չի հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, բայց գործնական տեսակետից, այնուամենայնիվ, նախապայման է:

«Հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնել են, որ հիմնական գաղափարը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, ինչին Թուրքիան պատասխանել է, որ Անկարայի շահերը չեն կարող հավերժ կախում ունենալ Բաքվի շահերից, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Իսկ ինչ վերաբերում է Օբամայի վարչակազմին, ապա այն լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ, Երեւանն ու Անկարան համարվում են ԱՄՆ դաշնակիցները: Ուստի ԱՄՆ միջնորդությունը պարտադիր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ընդգծում է Դեւիդ Ֆիլիպսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---