Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով՝ Երևանում հասնելով մինչև +37–ի![]() 12 հունիսի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերում հունիսի 12-13-ը կեսօրից հետո,14-17-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և կեսօրից հետո որոշ շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ դեպքերում՝ նաև կարկուտ։ Քամին կլինի արևմտյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 12-ին և 13-ին երեկոյան ժամերին, ինչպես նաև 14- 17-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան որոշ թաղամասերում կարող են լինել կարճատև տեղումներ և ամպրոպ։ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հունիսի 15-ին ջերմաստիճանը կանխատեսվում է հասել մինչև +37°C։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |