Երևանում վերգետնյա լարերը տեղափոխվում են ստորգետնյա խրամուղիներ

Երևանում վերգետնյա լարերը տեղափոխվում են ստորգետնյա խրամուղիներ

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում են վերգետնյա լարերի տեղափոխումը ստորգետնյա խրամուղիներ, ինչը միաժամանակ նպաստում է քաղաքի տեսքի բարելավմանը և ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ շահագործմանը։

Աշխատանքները մեկնարկել են նաև Նալբանդյան փողոցում։

Նշենք, որ ծրագիրն արդեն իրագործվել է Խորենացի, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետության փողոցներում, իսկ Թումանյան և Աճառյան փողոցներում և Մյասնիկյան պողոտայում դեռևս շարունակվում է։

Ապագայում ստորգետնյա լուծումներ կտրվեն նաև Աբովյան, Դեմիրճյան , Արգիշտիի և Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---