Զինծառայության չանցնելու պատրվակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվում է պետբյուջե վճարել 15 մլն դրամ![]() 13 հունիսի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության կարգավորման նոր մոտեցումներին։ Առաջարկվում է զինծառայության չանցնելու պատրվակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվում է պետբյուջե վճարել 15 մլն դրամ, հայտնում է 1lurer.am-ը։ Նրա խոսքով՝ ներկայումս պարտադիր զինծառայության ենթակա քաղաքացիների 69 տոկոսը չի անցել ծառայություն, և այդ թվում՝ 80–82 տոկոսը՝ առողջական խնդիրների հիմքով, իսկ մոտ 4 տոկոսը չի ներկայացել զորակոչին։ Բացի այդ, ավելի քան 2000 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից՝ խուսափելով ծառայությունից։ «Առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարելու համար սահմանել 15 մլն դրամ պետական վճար, որը հավասար է, եթե հաշվենք 300 հազար դրամ ամսական աշխատավարձով, 50-ամսվա աշխատավարձի մոտարկված թվին»,– ասել է նա։ Պատգամավորը հիշեցրել է, որ ՊԵԿ-ի օրենսդրության մեջ արդեն իսկ կա 15 մլն դրամով ծառայության չանցնելու վճարը, որն ընդունվել է 2024 թվականին և գործում է, ապա պարզաբանել է, թե ինչ է ասում օրենքը: Ըստ այդմ՝ առաջին տարբերակով քաղաքացիները կարող են ծառայել 0 օր և վճարել 15 մլն դրամ, ինչը վերաբերում է 27-37 տարեկան պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց: Երկրորդ տարբերակով առաջարկվում է ծառայել 1 ամիս և վճարել 8 մլն դրամ, երրորդ տարբերակով՝ ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, չորրորդ տարբերակով՝ ծառայել 12 ամիս և վճարել 2,5 մլն դրամ, հինգերորդ տարբերակով՝ ծառայել 24 ամիս և չվճարել ոչ մի դրամ: Սարգսյանը նշել է, որ կան նաև այլ տարբերակներ՝ ծառայել 1 ամիս ու վճարել 8 մլն դրամ, ծառայել 6 ամիս՝ 5 մլն դրամով, 12 ամիս՝ 2,5 մլն դրամով, կամ անցնել 2 տարի պարտադիր ծառայություն առանց վճարի։ «Այս օրենքից օգտվել է մոտ 100 քաղաքացի, նրանց մեծ մասը՝ մոտ 60 տոկոսը, վճարել է 15 մլն դրամ և չի ծառայել։ Արդյունքում պետական բյուջե մուտք է եղել ավելի քան 100 մլրդ 100 մլն դրամ»,– հայտնել է պատգամավորը։ Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել կառավարության 404 որոշման դրույթները՝ ծառայությունից ազատող առողջական խնդիրների ցանկի վերանայմամբ։ Նա նշել է, որ որոշ սահմանափակումների պայմաններում որոշ քաղաքացիներ կարող են ներգրավվել ծառայության՝ առանց առողջությանը վնաս հասցնելու։ «Օրինակ, եթե քաղաքացին ունի -6 կարճատեսություն, բայց կարող է ակնոցով կամ լինզաներով լիարժեք գործել, նրան կարելի է ծառայության տանել, ոչ թե հրաձիգ դարձնել, այլ այլ գործառույթով ներգրավել»,– պարզաբանել է Սարգսյանը։ Ըստ պատգամավորի՝ Կառավարության 404 որոշման վերոնշյալ կետի կիրառման արդյունքում 31.4 տոկոսը, որը զորակոչի ներկայացածների տարեկան թիվն է, մեծացել է 4.2 տոկոսով՝ դառնալով 35.6 տոկոս: Իսկ հիվանդությունների ցանկը նվազեցնելու արդյունքում, ըստ Հայկ Սարգսյանի, աճել է զինծառայությունից խուսափողների թիվը, ինչի արդյունքում 2024-ին 2 անգամ շատացել է բանակից խուսափողների թիվը՝ 4 տոկոսից դառնալով 8 տոկոս: Նախագծով առաջարկվում է նաև պարտադիր ծառայության սահմանային տարիքային շեմը բարձրացնել 27-ից մինչև 32 տարեկան։ Բացի այդ, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել բժշկական փորձաքննությունից հրաժարվելու և կենսաբանական նմուշ չներկայացնելու համար՝ այդկերպ բացահայտելու հնարավոր կեղծիքները։ «Առաջարկում եմ խրախուսող կետեր, որպեսզի 15 միլիոնի կարգի վճարելու հնարավորություն տանք նաև 18 տարին լրացածներին և հետևյալ երկու տարբերակներն առաջարկենք. 27-37 տարեկանները ծառայելու են 0 օր՝ վճարելով 15 մլն դրամ: 18-32 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ծառայել 1 ամիս՝ վճարելով 24 մլն դրամ, կամ ծառայել 4 ամիս՝ վճարելով 18 մլն դրամ»,– նշել է Սարգսյանը։ Նա հավելել է, որ ակնկալվում է օրենքից օգտվի մոտ 2000 քաղաքացի, որի արդյունքում ձևավորվեն կարճաժամկետ պահեստազորային 2000 և պայմանագրային 4000 նոր ծառայողներ։ Սա, իր կարծիքով, նաև հնարավորություն կստեղծի կրճատելու պարտադիր զինծառայության տևողությունը՝ այն դարձնելով 1.5 տարի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |