Ալեքսանյան․ Բանակում 2 տարի ծառայողներին պետք է տալ անվճար կրթության հնարավորություն![]() 13 հունիսի 2025 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ընթացող՝ գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագծի քննարկմանը, ասել է, որ բանակում 2 տարի ծառայողներին պետք է տալ անվճար կրթության հնարավորություն: «Չգիտեմ՝ ֆինանսների նախարարությունը ոնց կվերաբերվի այս հարցին, բայց ես պնդում եմ»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Պատգամավորն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը նպաստում է արդարության սկզբունքի ամրապնդմանը։ Ի լրումն այդ գաղափարի՝ Ալեքսանյանը ներկայացրել է առաջարկ՝ զինծառայողներին տրամադրել հինգ կամ տասը տարով անվճար առողջապահական ապահովագրություն, որը կներառի նաև ստոմատոլոգիական ծախսերը։ «Այո, այստեղ գործելու է արդարության սկզբունքը, այն մեկը չի ծառայում՝ փող է տալիս, այս մեկն էլ ծառայում է, բայց դրա դիմաց ստանում է անվճար կրթություն ու անվճար առողջության ապահովագրություն»,- ասել է նա։ Նա ընդգծել է, որ նախագծում իր առաջարկների ներառման պարագայում ինքը կողմ կքվեարկի, իսկ հակառակ դեպքում, ըստ նրա, «նույն անարդարությունը պարզապես փոխվում է այլ անարդարությամբ»։ Նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը հայտնել է իր աջակցությունը Ալեքսանյանի առաջարկներին։ «Սա ավելի շատ ֆինանսների հարց է, եթե մենք այլ տեղից չկարողանանք ներգրավել, վստահաբար, մեր այն քաղաքացիները, ովքեր գումարի դիմաց կհրաժարվեն ծառայությունից, այդ գումարներով այս բացը կլրացնենք»,- ասել է Սարգսյանը։ Նախագծով առաջարկվում է արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիությունից զերկելու համար պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ։ Մյուս փոփոխությամբ Զորակոչի սահմանային տարիքը 27-ից մինչև 32 տարին։ Նախագծով սահմանվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել 1 ամիս և 18 մլն դրամի դիմաց 4 ամիս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |