Գումարի դիմաց բանակում կրճատ ծառայության նախագիծը ստացել է բացասական եզրակացություն![]() 13 հունիսի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է բանակում ծառայության ժամկետի կրճատում՝ գումարի վճարման դիմաց, չի ընդունվել, հայտնում է Aysor.am-ը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ նախագիծը չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։ Բանակային ծառայությունից գումարի դիմաց ազատվելու օրինագիծը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, լուրջ սպառնալիք է պետության հիմքերին։ «Քվոտավորում դրեցիք, ես՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկյանս, պատրաստ լինելով վճարել 24 միլիոն՝ չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ ու դիմում եմ Սահմանադրական դատարան՝ ասելու, որ իմ հարևանը գույքային առավելություն ուներ ու կարողացել է վճարել և չծառայել, իսկ ես՝ ոչ»,- նշել է Մանուկյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա նաև հիշեցրել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի՝ բանակում չծառայելու հանգամանքը՝ ասելով, որ վերջինս օգտվել է կրթական գործընթացների ձևական մասնակցությունից։ Ըստ Մանուկյանի, Կոստանյանը «ասպիրանտուրայում սովորելու ընթացքում չհրապարակելով, չգրելով որևէ գիտական աշխատանք, որևէ քննություն չհանձնելով, վերջին պահին դիմում գրեց և հեռացավ, չծառայեց, վերջում էլ՝ բժշկական թղթեր բերեցին»։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հաստատել է, որ հենց նախարարությունն է եղել քվոտավորման մեխանիզմի ներմուծման նախաձեռնողը։ «Մենք գտնում ենք, որ զորակոչի, տվյալ զորակոչի մարդկային ռեսուրսի, մեր թվաքականի ու այլ հանգամանքների վերլուծության արդյունքներով միայն ՊՆ-ն պետք է որոշի, թե դիմումների ընդունման կարգն ինչպես է իրականացվելու ու քանի մարդ է կարողանալու տվյալ զորակոչից օգտվել»,- ընդգծել է Սարգսյանը։ Մանուկյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ այս օրենքը, նույնիսկ ընդունվելու դեպքում, կարող է չգործել որևէ մեկի համար։ Նրա խոսքով, «օրենքը կարող է քվեարկվել ու պարզվի, որ որևէ մեկը 24 միլիոնով, 18 միլիոնով չի ազատվի, որովհետև ՊՆ-ի քվոտավորման մեխանիզմը ստեղծում է բոլոր նախադրյալները, որ առաջիկա 10 տարին որևէ մեկը չկարողանա օգտվել»։ Ի վերջո, պատգամավորը պաշտպանական գերատեսչությանը կոչ է արել վերանայել իր դիրքորոշումը։ «Կոչս ու խնդրանքս է ՊՆ-ին՝ բանակի հեղինակության հարց է, Արծրուն Հովհաննիսյանին արգելեք քաղաքական միջոցառումների, կրթվելուն մասնակցի»,–ասել է նա։ Նախագծով առաջարկվում է արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիությունից զերկելու համար պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ։ Մյուս փոփոխությամբ Զորակոչի սահմանային տարիքը 27-ից մինչև 32 տարին։ Նախագծով սահմանվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել 1 ամիս և 18 մլն դրամի դիմաց 4 ամիս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |