Առանց վարորդականի մեքենա վարելու տուգանքը կդառնա 50,000 դրամ![]() 14 հունիսի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում և հարակից օրենքներում փոփոխություններին ու լրացումներին։ Դրանք ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, հայտնում է «Առավոտը»: Ըստ նախաձեռնության՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25,000 դրամի փոխարեն կսահմանվի 50,000 դրամ տուգանք: Այս պատասխանատվությունը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքը կդիտարկվի հանցագործություն: Պարեկային ծառայության աշխատակիցներն այսուհետ կկարողանան թվային եղանակով ստուգել անձի վարորդական իրավունքի առկայությունը։ Միայն այն դեպքում, երբ տեխնիկական հնարավորություններն այդ պահին բացակայում են, քաղաքացու կողմից վարորդական վկայական չունենալը կարող է դիտվել որպես իրավախախտում։ Նախատեսվում է նաև ստեղծել հնարավորություն, որ ոստիկանությունը կարողանա խուսափել վարչական իրավախախտում կատարած քաղաքացուն բաժին բերման ենթարկելու անհրաժեշտությունից, եթե շարժական տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հնարավոր լինի վստահաբար նույնականացնել տվյալ անձին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |