Վերաքննիչը չի փոխել դատավճիռը․ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի 5.5 տարով

Վերաքննիչը չի փոխել դատավճիռը․ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի 5.5 տարով

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել 44-օրյա պատերազմում «Ցորի» Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների զոհվելու գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։

Ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, հայտնում է Panorama.am-ը։

«Շնորհակալություն, պատվարժան դատարան»,-հայտարարել է զոհված տղաներից մեկի հարազատն ու որդեկորույս ծնողները ծափահարել են։

«Աստված օրհնի Ձեր երեխաներին, այն մարդկանց, որոնք ունեն այնքան համարձակություն և չեն մասնակցում սրբապղծությանը»,-հայտարարեցին ծնողները։

Գեներալ-լեյտենանտ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ինչը հանգեցրել է Ցորի Դ-20 դիվիզիոնի քսան զինծառայողների մահվան։ Դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։

Ըստ գործի նյութերի՝ Հարությունյանը մոտեցող հակառակորդին բնութագրել է որպես «մերոնք», ինչի հետևանքով զինծառայողները չեն կարողացել կազմակերպել պաշտպանությունը։ Ջալալ Հարությունյանը շարունակում է մերժել իր մեղավորությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---