Բաքվում փորձել են քանդել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի ամառանոցը

PanARMENIAN.Net - Նախօրեին առավոտյան մոտ 04:00-ին անհայտ անձիք հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ամառանոցի վրա, որը գտնվում է Բաքվի մերձակայքում` Նարդարան ավանում: Հարձակվողները քանդել են քարե ցանկապատի 25 -մետրանոց հատվածն ու ջարդել բակի ծառերը, հաղորդում է Day.az-ը:



Վերջին օրերին Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին խիստ քննադատության ենթարկվեց` Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---