Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարքությունն իր զորակցությունն է հայտնել ՀԱԵ–ին![]() 10 հուլիսի 2025 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով լիարժեք աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Նշվում է, որ որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ամբողջ ընտանիքի համար, գրում է Panorama.am-ը։ «Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողություններից։ Ասորական ուղղափառ եկեղեցու և Սուրբ Սինոդի անդամ Գերաշնորհ արքեպիսկոպոսների անունից, Նորին Սրբություն Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Երկրորդը հայտնում է իր անվերապահ զորակցությունը և խորին եղբայրական աջակցությունը Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությանը և հավատավոր ժողովրդին՝ այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակաշրջանում։ Որպես Հայաստանի ամենահին հաստատություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ունի հսկայական հոգևոր, պատմական և ազգային նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի համար։ Նրա սրբությունը նսեմացնելու, ներքին կառավարման գործընթացները խաթարելու կամ հոգևորականներին թիրախավորելու ցանկացած փորձ հանդիսանում է կրոնի ազատության և եկեղեցու ամբողջականության լուրջ խախտում։ Եպիսկոպոսների և քահանաների կալանավորումները, սուրբ վայրերի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջամտությունը եկեղեցու կանոնական կյանքին կարող են խարխլել ազգի հոգևոր հիմքերը և խաթարել Եկեղեցու սրբորեն պահպանված անկախության գաղափարը։ Ասորական Ուղղափառ Եկեղեցին խստորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ պաշտպանել կրոնական ազատության և Եկեղեցու ինքնիշխանության սկզբունքները։ Աղոթում ենք՝ հայցելով խաղաղություն, իմաստություն և զորություն Հայ Եկեղեցուն։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ՝ այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում կերտել և պահպանել են քրիստոնեական ժառանգությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |