Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ 3-5 աստիճանով կհովանա![]() 15 հուլիսի 2025 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, ինչպես նաև 16-17-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Հուլիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում առանձին տարածքներում հնարավոր են հորդառատ տեղումներ, ինչպես նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին հիմնականում կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժգնացումներ՝ հասնելով մինչև 18-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին՝ հուլիսի 15-17-ը, աստիճանաբար կնվազի մոտ 3-5 աստիճանով։ Երևանում հուլիսի 15-ի երեկոյան, ինչպես նաև 16-17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 18-20 մ/վ, իսկ երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագության։ Մայրաքաղաքում հուլիսի 15–ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև 28-30 աստիճանի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |