Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն ՆԱՏՕ–ի Agile Spirit 2025 զորավարժություններին![]() 15 հուլիսի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունները, որոնք նախատեսվում են անցկացնել հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը, ուղղված են «մարտական պատրաստվածության բարձրացմանը, մասնակից երկրների փոխգործակցության զարգացմանը և օպերատիվ կարողությունների ուժեղացմանը», գրում է Sputnik Արմենիան։ Ծրագրի շրջանակում նախատեսվել են հրամանատարաշտաբային վարժանքներ, վրաց-ամերիկյան մարտավարական շարասյան երթ Սենակիից Վազիանի, կրակային վարժանքներ, հատուկ նշանակության ուժերի համատեղ գործողություններ, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի կարողությունների գնահատում։ Զորավարժություններին կմասնակցեն զինվորական ստորաբաժանումներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։ Հայաստանից բացի, դիտորդի կարգավիճակով նախատեսվում է նաև Ճապոնիայի զինված ուժերի մասնակցությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |