Բյուրեղավանցի տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել․ Նա ձերբակալվել է![]() 15 հուլիսի 2025 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ շանը կապած մեքենայի հետևից քարշ է տալիս։ Դեպքը տեսանկարահանել են ականատեսները։ Տեսանյութը տարածելիս օգտատերերը նշել են, որ ճանաչել են տղամարդուն և նշել, որ նա Բյուրեղավանից է, գրում է Panorama.am-ը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բյուրեղավանի բնակիչը ձերբակալվել է՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»,–նշել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |