Մի քանի պատգամավոր միջնորդել են ազատ արձակել 8 ամսական երեխայի մորը

Մի քանի պատգամավոր միջնորդել են ազատ արձակել 8 ամսական երեխայի մորը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ՔԿՀ էր տեղափոխվել 8 ամսական երեխայի հետ։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Լիանա Հարությունյանին երեք ամսով կալանքի տակ պահելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ նա խնամում է ութ ամսական երեխայի, որի հետ կալանավայրից տեղափոխվել էր հիվանդանոց: Անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար մեղադրվող Լիանա Հարությունյանը ևս 2 անչափահաս երեխա ունի։

Փոստանջյանը տեղեկացրել է, որ բողոքներ է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով կալանքի որոշումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---