ՄԻՊ-ն այցելել է Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ

ՄԻՊ-ն այցելել է Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ

PanARMENIAN.Net - Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձոր։

Օգոստոսի 8-ին Մանասյանը այցելություն է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր։ Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ, որտեղ հավաքագրվել են նրանց իրավունքներին առնչվող խնդիրները։

«Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին, խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների իրավունքներին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր: Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Բարձրացված խնդիրների հետ միաժամանակ բնակիչները ներկայացրել են նաև դրանց լուծման իրենց տեսլականը:

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակում վեր հանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն, միջոցներ կձեռնարկվեն պետական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ:»

Այցի ընթացքում Մանասյանը նաև այցելություն է կատարել Կեչուտի նախակրթարան։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ հանրապետության տարբեր վայրերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը շարունակական բնույթ ունեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---