Երեխաների կողմից ստեղծված «Արեւի հետքերով» ժողովածուն թարգմանվել է գերմաներեն

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել երեխաների կողմից ստեղծված «Արեւի հետքերով» գրքի գերմաներեն լեզվի թարգմանության շնորհանդեսը: Մանկական հեքիաթների ժողովածուն, որոնք հորինվել եւ նկարազարդվել են երեխաների կողմից, գերմաներենով թարգմանվել է Հայաստանում Գերմանիսյի դեսպանատան շնորհիվ:



«Հետեւելով Արեւին» գրքի մեջ մտնում են 11 հեքիաթներ` ստեղծված Հայաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից, շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 11-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Ժողովածուն կազմվել է Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից եւ «Վիվա Սել ՄՏՍ»-ի կողմից կազմակերպված բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---