Հայաստանում հունիսի 7-ը հայտարարվել է Նկարչական օր

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ը Հայաստանում հայտարարվել է Նկարչական օր: Այդ նախաձեռնության նպատակն է` հասարակության ուշադրությունը հրավիրել տնտեսական խնդիրների վրա



Երեւանում` «Անգլիական այգում», տեղի ունեցող միջոցառմանը կմասնակցեն 100 երեխաներ Հայաստանի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Երեխաները նկարելու են իրենց երազանքների բնությունը, բայց նկարելու են ոչ թե թղթի, այլ սեղանների վրա: Նկարազարդված սեղաններն այնուհետեւ համապատասխան մշակումից հետո վերադարձվելու են դպրոցներին եւ մանկապարտեզներին, որտեղ հիշեցնելու են բնության գեղեցկության եւ նրա նկատմամբ վերաբերմունքի կարեւորության մասին:



Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել- ՄՏՍ-ը համատեղ իրականացնում են «Նկարչական օր» ակցիան:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---