Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․ Վթարից հետո ճանապարհն ազատելու գործընթացը պարզեցվել է

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․ Վթարից հետո ճանապարհն ազատելու գործընթացը պարզեցվել է

PanARMENIAN.Net - Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

Այսուհետ նման դեպքերում այլևս անհրաժեշտ չի կինի երկար մնալ ճանապարհի աշխույժ հատվածում։

«Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։

Այժմ Դուք կարող եք՝

– ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,

– արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։

Այս հնարավորությունը նպաստում է խցանումների նվազեցմանը, բարձրացնում է բոլորի անվտանգությունը, օգնում է խնայել ժամանակը։ Խնդրում ենք նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ օգտվել այս գործառույթից»,–ասվում է հայտարարության մեջ։

Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։

Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---