Ուկրաինայի գրադարանը կստանա «Հակամարտություններն եւ պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գրքի նոր հրատարակությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Օդեսսայի քաղաքային գրադարանը ստացել է «Հակամարտություններն եւ պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գրքի նոր հրատարակությունը, որում բացակայում է Հայաստանի պատմության մասին կեղծված նյութը: Գործընթացը մեկնարկել է, եւ մոտակա ամսվա ընթացքում երկրի գրադարանները նույնպես կստանան «Հակամարտություններն եւ պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գրքի նոր հրատարակությունը:



Analitika.at.ua ՏՎԿ փորձագետներին օգնում են Ուկրաինայի հայկական երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները: Ուկրաինայի քաղաքաներում երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների ջանքերի շնորհիվ ի հայտ են գալիս գրքի նախկին տարբերակի վերաբերյալ տվյալներ, իսկ այդ գրքում առկա էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին կեղծված հոդված: Հայաստանի պատմության կեղծումների հայտնաբերումը հետագայում էլ կշարունակի մնալ նախաձեռնող խմբի ուշադրության կենտրոնում, ասվում է Analitika.at.ua հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---