Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաջորդ հանդիպումը հնարավոր է հուլիսին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպման արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարության մեջ նշվում է, որ հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է ձեռք բերվել: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում կրկին այցելել տարածաշրջան, որպեսզի նախապատրաստեն նախագահների հաջորդ հանդիպումը, որը, հնարավոր է, կայանա հուլիսին: Միջնորդները նաեւ նշում են, որ հաջորդ հանդիպումներին իրենք ակնկալում են հիմնարար սկզբունքների կոնկրետ իրականացում եւ առաջընթաց»,- ընդգծվում է հայտարարության մեջ:



2008թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը թվով հինգերորդն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---