Կոստանյան․ Պնդումները, թե քաղաքապետարանը 150 մլն դրամ է վատնել նիստերի դահլիճի նորոգման համար, կեղծ են![]() 9 սեպտեմբերի 2025 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածված պնդումները, թե իբր Երևանի քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, լիովին անհիմն են ու իրականությանը չհամապատասխանող։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։ Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանը հայտարարել էր, որ «ՔՊ-ն մոտ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար, բայց դահլիճը գտնվում է իդեալական վիճակում»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |