Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել![]() 15 սեպտեմբերի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ասել են ՆԳՆ-ից, հայտնում է Radar Armenia-ն։ «Սեպտեմբերի 15-ին, ժամը 11։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի հատվածում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում»,-ասել են ՆԳՆ-ից։ Այս պահին հրշեջներն իրականացնում են մարման աշխատանքներ։ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 18-ին, որը տևել էր մոտ 10 օր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |