Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «Գազելը»․ 10 անձ հոսպիտալացվել է![]() 26 սեպտեմբերի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Ակնալիճ հատվածում բախվել են «Մերսեդես» և «Գազել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «Գազելը» կողաշրջվել է: Այդ մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հստակեցնելով, որ վթարի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին ժամը 06:52-ին, հայտնում է Արմենպրեսը։ «10 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե»,- հայտնել են ոստիկանությունից: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ տեղեկացրել է, որ հոսպիտալացված 10 բուժառուներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության: «Բուժառուները տեղափոխվել են մարզի բժշկական կենտրոն: Միջին ծանրության հիվանդներն այս պահին հետազոտություններ են անցնում, անհրաժեշտ բուժօգնություն ստանում: Ծանր դեպքեր, կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- մանրամասնել են նախարարությունից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |