Սեպտեմբերի 27-ին 3-5 աստիճանով կցրտի, ապա նույնքան կտաքանա

Սեպտեմբերի 27-ին 3-5 աստիճանով կցրտի, ապա նույնքան կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 26-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29- ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևանում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---