«Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է![]() 29 սեպտեմբերի 2025 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբհղած իր ուղերձում։ Նա նշել է, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար։ «Ինչպես խոստացել էի սրտամկանի սուր ինֆարկտի «Ստենտ կյանքի համար» ծրագիրն ընդլայնել ենք: Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու: Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին: Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստեդավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը: Իսկապես, բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որն հատկապես ուղղված է կյանքը փրկելուն և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ»,–ասվում է ուղերձում։ Միայն 2024–ին «Ստենտ` կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |