Նոր Գեղիում 3 երիտասարդի են առևանգել, ծեծել և յուրաքաչյուրից $15,000 պահանջել![]() 29 սեպտեմբերի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի քրեական ոստիկաններն առևանգման դեպք են բացահայտել: Նրանք պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին՝ փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդը ատրճանակից կրակոց է արձակել: Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց, իրենց կամքին հակառակ, կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |