Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Կապանը ճանաչվել է 2026-ի  ԱՊՀ  երիտասարդական մայրաքաղաք

PanARMENIAN.Net - ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքը հռչակվել է ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի շրջանակներում 2026 թվականին Կապանում նախատեսվում է անցկացնել բազմապիսի և ընդգրկուն միջոցառումներ։

Մասնավորապես՝

  • կկազմակերպվի ծրագրի պաշտոնական բացման արարողությունը,
  • կանցկացվի ԱՊՀ երիտասարդական ֆորում,
  • կգործեն ճամբարներ, վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կլոր սեղաններ,
  • կցուցադրվեն Կապան քաղաքի ներուժն ու հնարավորությունները՝ ուղղված երիտասարդական նախաձեռնություններին,
  • կկայանա ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստ,
  • կանցկացվի ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է համատեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ծրագրին հատկացվելիք ֆինանսական և մարդկային ռեսուրսները։ Այս քայլով նախատեսվում է զգալիորեն բարձրացնել Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդության մայրաքաղաքի միջազգային տեսանելիությունն ու հանրային մասնակցությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---