Վերականգնվել է պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամի վնասը![]() 3 հոկտեմբերի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետությանը հասցված առանձնապես խոշոր վնասը վերականգնվել է։ Ըստ հաղորդման՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից փոխհատուցվել է 1 մլրդ 436 մլն 883 հազար 246 դրամի չափով վնաս։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |