Հոկտեմբերի 21-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

Հոկտեմբերի 21-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են կարճատև տեղումներ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +16-ից +18-ի սահմանում, իսկ գիշերը՝ +7-ից +9 աստիճանի։

Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---