Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքով վարույթ կա![]() 21 հոկտեմբերի 2025 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և կողոպուտ կատարելու հատկանիշներով։ Լուրը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հոկտեմբերի 20–ին հայտնել էր, որ «կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը»։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել էր, որ մեկ անձ ձերբակալվել է։ Միջադեպից առաջ Արթուր Չախոյանը հրապարակել էր մի գրառում, որտեղ նշել էր, թե «Նոր Նորքի թաղապետարանի քթի տակ՝ առանց շինթույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով։ Ընդ որում, մայթը վերականգնում է ոչ թե քանդողը, այլ Երևանի քաղաքապետարանը»։ Նա իր հրապարակմամբ կոչ էր արել վարչապետին և քաղաքապետին՝ արձագանքել իրավիճակին ու ներկայացնել պարզաբանումներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |