Ավետիսյան․ 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են մոտ 10 տոկոսով

Ավետիսյան․ 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են մոտ 10 տոկոսով

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ժողովրդագրական բոլոր հիմնական ցուցանիշներով արձանագրվել է վիճակի զգալի վատթարացում՝ նախորդ տարվա համեմատ։

ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում պատգամավորը շեշտել է, որ ամենազարհուրեցնողն այս թվերի շարքում փոքր երեխաների՝ հատկապես 0-4 տարեկանների մահացության աճն է, գրում է Panorama.am-ը։

«Բազմաթիվ անգամներ այս ամբիոնից խոսել են այդ մասին՝ իբրև ծրագրեր են բերում, սա էն անում, այն էն անում, բայց 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են մոտ 10 տոկոսով»,- ասել է Ավետիսյանը։

Նա նշել է, որ այս լուրջ ժողովրդագրական բացասական միտումները բնորոշ են գործող իշխանության յոթամյա կառավարման շրջանին, և դրանց հիմնական պատճառներից մեկը շարունակում է մնալ սոցիալական անհավասարությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---