Տորք Անգեղի նոր կառուցվող այգում իրականացվել է ծառատունկ![]() 21 հոկտեմբերի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Երևանում Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում հոկտեմբերի 18-ին իրականացվել է ծառատունկ, որը հանդիսանում է այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երկրորդ փուլը։ «Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ սկսել է այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։ Ծառատունկի ընթացքում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ։ Նախատեսվում է նաև հեծանվուղիների, նստարանների, լուսավորության համակարգի տեղադրում, ինչպես նաև խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում։ «Առաննա Շին» ընկերությունը հավաստիացնում է, որ շարունակելու է ներդնել ջանքեր և միջոցներ՝ այգին վերածելու Երևանի ամենագեղեցիկ և ժամանակակից կանաչգոտիներիցմեկի»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |