Հայաստանի եւ Էստոնիայի ԱԳՆ-ների առաջին խորհրդակցությունն աշնանը տեղի կունենա Երեւանում11 հունիսի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումն Էստոնիայի հետ, մասնավորապես, եվրակառույցների հետ համագործակցության գործում: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, կարեւոր է զարգացնել հարաբերություններն Երեւանի ու Տալլինի միջեւ բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջն Երեւանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծմանն աջակցելու համար: «Մենք մտադիր ենք զարգացնել համագործակցությունն ինչպես եվրոպական հարեւանության, այնպես էլ «Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում»,-ասել է Նալբանդյանը: Իր հերթին Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ փոխշահավետ հիմքի վրա եւ հենց այդ նպատակին է ծառայում այսօր բացվող հայ-էստոնական գործարար համաժողովը: Ըստ Ուրմաս Պաետի, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-էստոնական քաղաքական խորհրդակցությունների մասին: Նման խորհրդակցություններ տեղի կունենան արդեն այս տարվա աշնանը Երեւանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |