ԵՊՀ մամուլի խոսնակ․ Դասախոսն ազատվել է ոչ պատշաճ վարքի պատճառով![]() 28 հոկտեմբերի 2025 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը համալսարանից «հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով», հայտնում է Factor.am-ը։ «ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշել է նա։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ աշխատանքից հեռացվել է դասախոսության ժամանակ ներկայացրած օրինակներից մեկի համար։ «Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,- գրել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |