3–ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են 7 ուղղությամբ․ ՆԳՆ–ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրատվությանը![]() 29 հոկտեմբերի 2025 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Հոկտեմբերի 29–ի ժամը 10։00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված է ՆԳՆ ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ «Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ նհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Տիգրանն անհետ կորել է տան մոտակայքից, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |