ԱՄՆ դատարանը թույլ է տվել Մասաչուսեթսի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ շրջանային դատարանը Մասաչուսեթսի Կրթության դեպարտամենտի օգտին որոշում է կայացրել, թույլ տալով դեպարտամենտին նահանգի հասարակական դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ մնացած հանցագործությունների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): «ԱՀՀ-ն բարձր է գնահատում դատարանի այդ որոշումը, որը հստակ հաղորդագրություն է ուղարկել Թուրքիային եւ նրա դաշնակիցներին, որ պատմությունը չի կարող գրվել Անկարայի ժխտման քաղաքականությամբ»,- հայտարարել է ԱՀՀ խորհրդի նախագահ Հրայր Հովհաննիսյանը: Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին ընդգծել է, որ դատարանի որոշումը համապատասխանում է ցեղասպանությունների կանխարգելումը մարդկանց սովորեցնելու միտումին:



«Այդ իրադարձությունների լույսի ներքո, երբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության արդարացի քննարկման համար մարդկանց են դատում, շատ զավեշտալի է, երբ Հայոց ցեղասպանությունը ժխտող կառույցները դատարան են դիմում` փորձելով սահմանափակել ԱՄՆ-ում խոսքի ազատությունը»,- հայտարարել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ ՎԱն Կրիկորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---