On-line համակարգին միացան ՎՏԲ-Հայաստան բանկի 57 մասնաճյուղեր

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը, որն ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը Հայաստանում (78 մասնաճյուղ), հաջողությամբ իրագործում է իր on-line ներկայությունը ընդլայնելու ծրագիրը երկրի մարզերում: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



2009թ. հունիսի 15-ի դրությամբ համակարգին միացվել են բանկի 57 մասնաճյուղեր. Երեւանում` 31, Հրազդանում` 2, մեկական մասնաճյուղ` Վեդի, Արտաշատ, Մասիս, Էջմիածին, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս, Մեղրի, Ղափան, Չարենցավան, Իջեւան, Թումանյան, Նոյեմբերյան, Արթիկ, Թալին, Արմավիր, Բերդ քաղաքներում եւ Բաղրամյան գյուղում:



ՎՏԲ-Հայաստան բանկի Գործառնական դեպարտամենտի տնօրեն Ա.Սարգսյանի խոսքերով. «Պահպանելով աշխատանքների առկա տեմպը մենք յուրաքանչյուր շաբաթ միացնում ենք on-line ցանցին 3-4 մասնաճյուղեր: Մեր նպատակն է. ավարտել ողջ գործընթացը մոտակա երկու ամիսների ընթացքում»:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այսպիսով ՎՏԲ-Հայաստան բանկն ակտիվորեն կյանքի է կոչում նպատակային ծրագիր ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ հաղորդակցության զարգացման քաղաքականության իրագործմանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---