Վաշինգտոնը չի փոխի Իրանի հանդեպ իր քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին խաղաղ ճանապարհով կարգավորել հետընտրական բախումները: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են Իրանի բնակչության կամքն ու ցանկությունը:



Մինչդեռ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հայտարարել է, որ Ահմադինեժադի վերնընտրվելուց հետո ամերիկյան վարչակազմը չի փոխի իր քաղաքականությունն Իրանի հարցում: Ըստ նրա, Վաշինգտոնի քաղաքականությունը նույնը կմնա, քանի որ «Իրանի առաջնորդը չի փոխվել»: «Ըստ իս, կայացած ընտրությունները բացահայտեցին, որ Իրանում կան Ահմադինեժադի ռեժիմի բազում հակառակորդներ»,-ասել է Քարտերը:



Ըստ պաշտոնական տվյալների, Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է ձայների տոկոսը եւ վերընտրվել է արդեն առաջին փուլում: Նրա գլխավոր մրցակիցը` «բարեփոխիչների» ներկայացուցիչ Միր Հոսեյն Մուսավին հավաքել է ձայների 33,8 տոկոսն ու մեղադրել է իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ընտրությունների արդյունքների շուրջ ընթացող վեճերը վերածվեցին փողոցային բախումների Թեհրանում, ընդդիմության շուրջ 100 կողմնակիցներ ձերբակալվել են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---