Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ, որոնցից առաջինը`«Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Հաշվի առնելովգործունեության ծավալների եւ հաճախորդների թվաքանակի աճը, «Յունիբանկ»-ը մինչեւ տարեվերջ կբացի տաս նոր մասնաճյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է:



Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, նոր մասնաճյուղերի տեղաբաշխման ընտրությունը կատարվել է ելնելով տվյալ բնակավայրում բանկային այս կամ այն ծառայության նկատմամբ առկապահանջարկից: Այսպես, մոտ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կբացվի բանկի նոր մասնաճյուղ` կահավորված կորպորատիվ ոճով: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի24-ժամյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի:



«Օդանավակայանում մասնաճյուղ բացելու գաղափարի հիմնական նպատակը արտերկրից Հայաստան ժամանողների սպասարկման հարմարավետության ապահովումն է: Այս մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը, այսինքն անձըիրեն անհրաժեշտ գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել այս համակարգով եւ ժամանելուն պես այն ստանալ, անկախ նրանից աշխատանքային թե հանգստյան օր է եւ ժամը քանիսն է:Մյուս կարեւոր գործոնը,դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան»,-ասում է Վարդան Աթայանը:



Բացի «Զվարթնոց» մասնաճյուղից, նոր մասնաճյուղեր, մասնավորապես, կբացվեն նաեւ Երեւանի Զեյթուն, Դավիթաշեն, Աջափնյակ, Էրեբունի եւ Ավան թաղամասերում, ինչպես նաեւ Արարատ եւ Տաշիր քաղաքներում: Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---