Արագ արձագանքման հավաքական ուժերը պետք է կարողանան լուծել ամենատարբեր խնդիրներ

PanARMENIAN.Net - «Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրի ստորագրումը թույլ կտա մեր երկրներին շատ ավելի արդյունավետ արձագանքել ամենալուրջ սպառնալիքներին, այն է` միջազգային ահաբեկչությանը, լոկալ ու անդրսահմանային հանցավորությանը, թմրանյութերի շրջանառությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտություններին»,-Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:



Նրա խոսքերով, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որն արտացոլում է մոտեցումների միասնությունը այժմէական միջազգային հարցերին, գնահատական է տրվում ընթացիկ քաղաքական իրավիճակին, միջազգային վիճակին, հաշվի առնելով այն տարածաշրջանային սպառնալիքները, որոնք առկա են ՀԱՊԿ գոտում: «ՀԱՊԿ անդամ պետությունների ձգտումն առավել սերտ համակարգմանը արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկրների անվտանգության ամրապնդման ընդհանուր գրավականն է»,-ասել է ՌԴ նախագահը:



Անդրադառնալով ԱԱՀՈւ-ին, Դ.Մեդվեդեւն ասել է, որ դրանք պետք է ճկուն լինեն, միեւնույն ժամանակ բավարար արձագանքելու համար հիմնական, ամենալուրջ սպառնալիքներին: «ԱԱՀՈւ-ն պետք է ունակ լինի լուծելու ամենատարբեր խնդիրները, զինված լինի ռազմական տեխնիկայի վերջին խոսքով, բոլոր անհրաժեշտ պարագաներն ունենա արդյունավետ գործելու համար: Եվ այն, ինչ մենք այսօր արեցինք, ստորագրելով ԱԱՀՈւ-ի մասին համաձայնագիրը, առաջին քայլն է, ուղղված այն ուժերի ստեղծմանը, որոնց հետո հաշվի կնստեն եւ որոնք իրապես կկարողանան ետ մղել տարբեր սպառնալիքները»,-հայտարարել է Մեդվեդեւը:



ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ՀԱՊԿ նախագահի պաշտոնում մեծ եւ արդյունավետ աշխատանքի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---