ՇՄ նախարարությունը ներկայացրել է CoP17 համաժողովի տարբերանշանն ու կարգախոսը![]() 9 դեկտեմբերի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք CoP17 համաժողովի պաշտոնական տարբերանշանը։ Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։ Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը: Նախարարությունը ներկայացրել է նաև համաժողովի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», որը խորհրդանշում է շրջակա միջավայրի պահպանության ներկա քաղաքականության առանցքային ուղղությունը։ Կարգախոսը կոչ է անում խոսքերից անցնել նպատակային և համակարգված քայլերի՝ պահպանելու և վերականգնելու կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները։ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |