Երևանի կենտրոնում փոշու մակարդակը ամբողջ շաբաթ եղել է թույլատրելիից բարձր![]() 10 դեկտեմբերի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է դեկտեմբերի 3-9-ը Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ . Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, . Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը, . Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ . Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը, . Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը, . Շենգավիթում՝ չի գերազանցել, . Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |