Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկխոսության հարցերը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:



Երկու երկրների նախարարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:



Հանդիպումն ընթացել է հայ-ռուսական դաշնակցային գործընեկերության հարաբերությունների համար բնորոշ անմիջական մթնոլորտում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---