Աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտները նոր համայնք են ձևավորում և ազդարարում անդրանիկ միջոցառման մասին![]() 13 դեկտեմբերի 2025 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն, աշխարհի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների հետ համատեղ, ստեղծել են մի հարթակ, որի նպատակն է համախմբել ՀՀ-ից դուրս կրթություն ստացած հայ մասնագետներին և ձևավորել ազդեցիկ, վստահելի ու համագործակցային համայնք։ Նախաձեռնությունը միտված է հայկական կրթական ներուժի համախմբմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և գիտելիքահեն նախաձեռնությունների իրագործմանն՝ ի նպաստ Հայաստանի շարունակական զարգացման։ Շրջանավարտների նախաձեռնության մասին ազդարարող մեկնարկային միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին, որտեղ առաջին անգամ մեկ հարկի տակ կհամախմբվեն համայնքի հիմնադիրները, անդամներն ու հյուրերը: Նախաձեռնության գլխավոր գործընկերն Ամերիաբանկն է: Որպես գործընկերներ նախաձեռնությանը միացել են նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն և Բոյդեն Արմենիան: Միջոցառման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնարար արժեքներն ու նպատակները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կրթական, մշակութային ու բարեգործական ծրագրերը։ Աշխարհի առաջատար 12 համալսարանի մոտ 50 շրջանավարտ արդեն իսկ հաստատել է իր մասնակցությունն առաջիկա միջոցառմանը: Համալսարանների ցանկում են Օքսֆորդի, Ստենֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի համալսարանները, Լոնդոնի Իմփերիալ քոլեջը, Չիկագոյի, Կոլումբիայի, Էդինբուրգի և Մանչեսթերի համալսարանները, ինչպես նաև INSEAD-ը և Լոնդոնի բիզնես դպրոցը։ Միջոցառմանը կարող են մասնակցել աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստացած հայ մասնագետները: Գրանցումը` հղումով: Համայնքի հիմնադիրներն ընդգծում են, որ նպատակ ունեն դառնալու վստահելի կամուրջ Հայաստանի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող ու աշխատող հայ մասնագետների միջև՝ առանցքում պահելով համաշխարհային արդիական գիտելիքի և փորձի փոխանակումը, մասնագիտական ու սոցիալական համագործակցության խթանումը, մենթորական և ուղղորդման մշակույթի զարգացումը: Նախաձեռնությանը կարող են միանալ աշխարհի առաջատար համալսարանների մագիստրատուրայի, դոկտորական, ինչպես նաև միջազգային MBA, MPA, EMBA և այլ կառավարչական ծրագրերի շրջանավարտները։ Հարթակի գործունեության առանցքային ուղղություններն են.
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ համայնքի գաղափարական հենքում տեղ են գտնելու նաև կարևոր բարեգործական նախագծեր՝ ի նպաստ կրթական, մշակութային և սոցիալական ուղղությունների զարգացման: Բարեգործական նախաձեռնությունների մեկնարկը կազդարարվի համայնքի անդրանիկ միջոցառման ընթացքում: Հատկանշական է, որ ձևավորվող համայնքի անդամների և հյուրերի կատարած հանգանակությունների մի մասը կուղղվի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի օժանդակությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |