Դատարանն անվավեր է ճանաչել աշխատակցին ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը![]() 13 դեկտեմբերի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Դատարանն անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի կողմից աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը։ Այդ մասին հայտնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր Խաչիկ Աբաջյանը։ «Հավանաբար կհիշեք 2025 թ. հուլիսյան դեպքերը, երբ ԵՊՀ ռեկտորի խայտառակ և անգրագետ հրամանով ես և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մյուս բոլոր աշխատակիցները ազատվել էինք աշխատանքից: Մենք անհապաղ սկսել էինք իրավական գործընթաց՝ դատական կարգով բողոքարկելով մեզ աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանները: Օրերս դատարանի կողմից հրապարակված վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը (յուրաքանչյուր աշխատակցի գործ քննվում է առանձին, մյուս վճիռները հրապարակվելու են դեկտեմբեր-փետրվար ամիսներին): Արդյունքում ԵՊՀ-ն ստիպված է լինելու կրել զգալի ֆինանսական պարտավորվածություն՝ արկածախնդիրների քմահաճույքով և քաղաքական պատվերով պայմանավորված: Բայց կարծում եմ ԵՊՀ ռեկտորին դա այնքան էլ չի անհանգստացնի, որովհետև վերջին մի քանի տարիներին համալսարանը մի քանի տասնյակ միլիոն դրամների փոխհատուցումներ է տրամադրել ԵՊՀ-ից ապօրինի կերպով ազատված աշխատակիցներին: Շարքը վստահաբար շարունակվելու է: Ի դեպ դատական նիստերի ընթացքում մի աննախադեպ բան պարզվեց (նույնիսկ դատավորներն էին զարմանում, որ իրենց պրակտիկայում նման դեպքի չեն առնչվել). Մեզ 2025 թ. հուլիսի 9-ին ծանուցել են աշխատակից ազատման վերաբերյալ՝ որպես հիմք վկայակոչելով նաև մեր հաստիքների լուծարված լինելու հանգամանքը: Սակայն դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ մեր «խելոքները» մեր հաստիքները իրականում լուծարել են 2025 թ. սեպտեմբերի 3-ին (մեզ ծանուցելուց մոտ երկու ամիս հետո)՝ ԵՊՀ «չքաղաքականացված» հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Իսկ ԵՊՀ ներկայացուցիչը (ով շատ անհարմար իրավիճակներում էր հայտնվում դատական նիստերի ընթացքում) պնդում էր, որ իրենք հուլիսին կանխատեսել են, որ սեպտեմբերին հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծարի մեր հաստիքները: Արդարությունը վերականգնվելու է, իսկ ապօրինություններ թույլ տվողների հետևից գալու են»,–ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |