Տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00

Տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00

PanARMENIAN.Net - Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։

«Դեկտեմբերի 14-ին,Երևանի գլխավոր տոնածառի լուսյսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ի՝ 01:00։ Մաղթում ենք գունեղ ու հաճելի երեկո»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում կցուցադրվի ամանորյա մյուզիքլ, իսկ երեկոյի կուլմինացիան կլինի հրավառությունը։

Այս տարի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսային համակարգը ամբողջությամբ թարմացվել են։

Քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը ամբողջությամբ կդադարեցվի մինչև համերգի ավարտը:

Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու աշխատանքների համար քաղաքային բյուջեից հատկացվել է ավելի քան 607 միլիոն դրամ։ Մասնավորապես՝ երգող շատրվանների գոտու ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության կազմակերպման համար «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը տրամադրվել է 340 միլիոն դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---